Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը շարունակում է Թիանեթի-Ախմետա-Ղվարելի ճանապարհի 30 կմ հատվածի վերականգնման աշխատանքները։
Ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ վերականգնողական հատվածը միացնում է Ախմետա և Թիանեթի մունիցիպալիտետները։
«Այս փուլում ընթացքի մեջ են հողերի մաքրման, լանջերի կրող կառույցների կառուցման, ճանապարհի երեսպատման կառուցվածքի կազմակերպման և ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերականգնվի ճանապարհը, կկառուցվի երկու նոր և կվերականգնվի մեկ գործող կամուրջ։ Կկատարվեն նաև Իլտո գետի ամբարման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ եւ դրա արժեքը կազմում է 12,1 մլն լարի։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2023 թվականի մարտին»,- ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։