Շարունակվում է Ռուսթավելի-Մթածմինդան կապող ճոպանուղու կառուցում-վերականգնումը
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ շարունակվում է Ռուսթավելի-Մթածմինդան կապող ճոպանուղու կառուցում-վերականգնումը։ Այս փուլում ամրացվում է Գաբաշվիլիի թիվ 8 շենքի պատը, ապամոնտաժվում է հին աշտարակների հիմքը և կատարվում է նոր հիմք:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովը «Դագի» ընկերության ներկայացուցիչների հետ տեղում ծանոթացել է գործընթացին։
Շինարարական-ճարտարապետական մասը նախատեսում է ճոպանուղու ստորին և վերին կայանների ամբողջական վերականգնում և 5 նոր աշտարակների հիմքերի կազմակերպում։ Նշված աշխատանքներն իրականացնում է «Դագի» շինարարական ընկերությունը, իսկ ինժեներատեխնոլոգիական մասի պատասխանատու է ավստրիական «Doppelmayr Seilbahnen GmbH» ընկերությունը։
Ռուսթավելի-Մթածմինդա ճոպանուղին ժամում կսպասարկի 1200 ուղեւորի։ Կգործի 21 գոնդոլ։ Ճանապարհի միջին արագությունը կկազմի 4,07 րոպե, իսկ երթուղու երկարությունը՝ 845,55 մ։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ նշված շինարարական-վերականգնողական աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին և կավարտվեն ընթացիկ տարվա վերջին։ Վերականգնումից հետո Ռուսթավելի-Մթածմինդա ճոպանուղին կփոխանցվի Մթածմինդայի այգուն։