Շարունակում ենք աշխատանքը և զգում եմ, որ բոլոր կուսակցությունների կողմից պատրաստակամություն կա, փնտրել առաջընթացի ճանապարհներ. Քրիստիան Դանիելսոն
Շարունակում ենք աշխատանքը և զգում եմ, որ բոլոր կուսակցությունների կողմից պատրաստակամություն կա, փնտրել առաջընթացի ճանապարհներ. Քրիստիան Դանիելսոն

Մենք շարունակում ենք աշխատել, և ես զգում եմ, որ բոլոր կողմերը փորձում են գտնել առաջընթացի ճանապարհը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը:

«Մենք շարունակում ենք աշխատել, և ես զգում եմ, որ բոլոր կողմերը պատրաստ են, փորձում են գտնել ճանապարհը դեպի առաջ: Սա այն է, որի շուրջ մենք փորձում ենք օգնել նրանց», – ասել է Քրիստիան Դանիելսոնը:

Եվրամիության ներկայացուցչությունում, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի մասնակցությամբ քաղաքական գործիչների հետ հանդիպումները կշարունակվեն նաև այսօր:

Առավոտից նախատեսված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միության առաջնորդների հանդիպումը Քրիստիան Դանիելսոնի հետ: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Վրացական երազանքը» հանդիպմանը ներկայացնելու են կուսակցության նախագահ՝ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և կուսակցության քաղխորհրդի անդամ, Շալվա Պապուաշվիլին: Բացի այդ, Եվրամիության ներկայացուցչությունում նախատեսված է հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների հետ: