Շարունակական հեռարձակում Վրաստանի Առաջին ալիքի բոլոր հարթակներում #Ընտրություններ2021
Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 2-ին կանցկացվեն ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրությունների օրը Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողին առաջարկում է շարունակական հեռարձակում բոլոր հարթակներում:
Շարունակական հեռարձակում կլինի ամբողջ օրվա ընթացքում՝ «Մոամբեի» հատուկ թողարկումներ, հետաքրքիր հյուրեր, ռեպորտաժներ:
Հատուկ 2021 թվականի ընտրությունների համար ստեղծվել է elections.1tv.ge ինտերնետային պորտալը, որտեղ ընտրողները կծանոթանան Վրաստանի ողջ տարածքում ընտրություններին վերաբերող բոլոր տվյալներին: