Շառլ Միշելի համաձայնագրի կողմերը պետք է նախկինում մտածեին, թե ինչն է հասարակության համար ընդունելի կամ անընդունելի, ինձ համար անհասկանալի է կետը, որը վերաբերում է 43% ցուցանիշին
Շառլ Միշելի համաձայնագրի կողմերը պետք է նախկինում մտածեին, թե ինչն է հասարակության համար ընդունելի կամ անընդունելի, ինձ համար անհասկանալի է կետը, որը վերաբերում է 43% ցուցանիշին

Շառլ Միշելի համաձայնագրի կողմերը պետք է նախկինում մտածեին, թե ինչն է հասարակության համար ընդունելի կամ անընդունելի, ես նույնիսկ ասել եմ, որ չեմ հասկանում մեկ կետ, որը վերաբերում է 43% ցուցանիշին, – ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Զուրաբիշվիլիի խոսքով, ընտրությունները միջազգային գործընկերների կողմից գնահատվել են օրինական:

«Չեմ կարծում, որ առհասարակ օրինական ընտրությունների արդյունքները կարող են կասկածի տակ դրվել, և նորից հաստաատել: Նշանակում է, որ ընտրողը քվեարկել է քեզ համար, բայց դու նրան ասում ես, որ դեռ պետք է ապացուցես, որ քվեարկել ես իմ օգտին: Իմ կարծիքով, դա չի տեղավորվում ժողովրդավարական ընտրությունների տեսության մեջ:

Փաստաթղթի բովանդակության մասին ես ոչինչ չպետք է ասեի, բայց կար փաստաթղթի առաջին տարբերակը, որը չէր ներառում այս 43%-ը, և իշխող կուսակցությունը չստորագրեց այն: Այնուհետեւ նրանք ստորագրեցին այն տարբերակը, որտեղ այս կետն արդեն արտացոլված էր: Ակնհայտ է, որ ես ավելի շատ հակված էի դեպի առաջին տարբերակը: Սա չի վերաբերում միայն Վրաստանին: Ընդհանրապես, շատ վտանգավոր է այդքան հեշտությամբ հրաժարվել ընտրությունների օրինականությունից», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: