Շառլ Միշելի համաձայնագիրը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի Վիոլա ֆոն Կրամոնը
Շառլ Միշելի համաձայնագիրը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի Վիոլա ֆոն Կրամոնը

Ապրիլի 19-ի համաձայնագրով նախատեսված «Ժան Մոնեի երկխոսությունը» կգլխավորի Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է անձամբ եվրապատգամավորը:

Ինչպես Վիոլա ֆոն Կրամոնը հայտարարում է Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում, Եվրախորհրդարանի նախաձեռնությամբ ինքը կգլխավորի աշխատանքային խումբը, որը կաշխատի վրացի պատգամավորների հետ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ կնքված համաձայնագրում նշված նպատակներին հասնելու համար:

«Ժան Մոնեի երկխոսությունը» նախատեսվում է սկսել հունիսին: Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորը հույս ունի, որ հուլիսին կժամանի Վրաստան և Եվրախորհրդարանի անունից կվարի բանակցություններ:

«Ժան Մոնեի երկխոսությունը» Եվրախորհրդարանի կողմից մշակված գործիք է հանուն խաղաղության և ժողովրդավարության, որը միավորում է խորհրդարանական միջնորդությունն ու երկխոսությունը:

Այս ձևաչափը նախատեսում է երկխոսություն քաղաքական առաջնորդների միջև՝ ազգային քաղաքականության համար կարևոր հարցերի շուրջ փոխզիջման հասնելու համար:

Եվրախորհրդարանը «Ժան Մոնեի երկխոսության» մեթոդն առաջին անգամ կիրառել է 2016 թվականին՝ Ուկրաինայի Ռադայի հետ համագործակցության շրջանակներում:

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի հետ բացառիկ հարցազրույցն այսօր կցուցադրվի «Մոամբե» լրատվական հաղորդման եթերում: