Շառլ Միշելը ժամանել է Օդեսա
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Օդեսա։
Ինչպես գրում է Շառլ Միշելը թվիթերյան իր էջում, Ուկրաինան միայնակ չէ, Եվրամիությունը նրա կողքին է։
«Ես եկել եմ Օդեսա՝ նշելու Եվրոպայի օրը, այն քաղաքը, որտեղ Պուշկինն ասաց՝ «Դուք կարող եք զգալ Եվրոպան», և այն քաղաքը, որտեղ ուկրաինացի ժողովուրդն այսօր փորձում է պաշտպանել հուշարձանները հրթիռային հարձակումներից և ազատվել ռուսական ագրեսիայից: Դու մենակ չես, Եվրամիությունը ձեր կողքին է»,- գրել է Շառլ Միշելը թվիթերում։
Շառլ Միշելը Ուկրաինա էր ժամանել նաև ապրիլին, երբ Եվրախորհրդի նախագահը գտնվում էր այն ժամանակվա ազատագրված Բուչա քաղաքում։ Այս անգամ Շառլ Միշելը և Ուկրաինայի նախագահը զրուցել են միմյանց հետ տեսակոնֆերանսի ռեժիմով։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին.
«Ես բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդի նախագահի խիզախ որոշումը՝ անձամբ այցելել Օդեսա։Ես շնորհակալ եմ Եվրամիության կողմից մեր երկրի շարունակական աջակցության համար»,- ասել է Զելենսկին։