Շառլ Միշելը ժամանել է Հունգարիա
Շառլ Միշելը ժամանել է Հունգարիա

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Հունգարիա, որտեղ բանակցություններ է վարում վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Շառլ Միշելը։

Ինչպես նշում է Միշելը, ինքը խորհրդակցում է Օրբանի հետ՝ նախապատրաստվելով դեկտեմբերին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստին։

«Եվրամիության միասնությունը մշտական ​​ջանքեր է պահանջում և մեր գլխավոր ուժն է»,- գրում է Շառլ Միշելը։

Ինչպես անցյալ շաբաթ գրել էր «Politico»-ն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնում է արգելափակել ԵՄ օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև երկրի ԵՄ անդամակցության գործընթացը, եթե ԵՄ առաջնորդները չհամաձայնեն վերանայել Կիևին աջակցելու ընդհանուր ռազմավարությունը։