Շառլ Միշելը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ադրբեջան։ Միշելը կմասնակցի Ադրբեջանի Հանրապետությունում նախատեսվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29):
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։
Նոյեմբերի 11-13-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29): Համաժողովին կմասնակցի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։