Շառլ Միշելը Վոլոդիմիր Զելենսկիին հրավիրել է հոկտեմբերի 17-ին կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին
Շառլ Միշելը Վոլոդիմիր Զելենսկիին հրավիրել է հոկտեմբերի 17-ին կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հրավիրել է Եվրոպական խորհրդի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Այս մասին Միշելը գրել է սոցցանցերում։

«Ես նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հրավիրել եմ հոկտեմբերի 17-ին կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին՝ գնահատելու Ուկրաինայում շարունակվող ռուսական պատերազմի վերջին զարգացումները և ներկայացնելու իր «հաղթական ծրագիրը», – գրել է Միշելը։

Տեղեկության համար, անցած շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահը եղել է Լոնդոնում, Փարիզում, Հռոմում և Բեռլինում, որտեղ ներկայացրել է «հաղթական ծրագրի» մանրամասները։