Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Այս մասին գրում է Շառլ Միշելը՝ «Twitter» սոցիալական ցանցում:
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով, Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում վերջին զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:
Նա ասել է, որ ԵՄ-ն և Ռուսաստանը շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Նա առաջնահերթություններ անվանեց հումանիտար աղետի կանխումը, ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Ես վերահաստատեցի ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարների՝ վստահության վերականգնման և երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ: Ես դատապարտում եմ Բելառուսի կողմից ապօրինի միգրացիայի օգտագործումը որպես զենք ԵՄ անդամ երկրների դեմ», – գրել է Շառլ Միշելը «Twitter»-ում: