Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Շառլ Միշելի խոսքով, Ալիևի հետ զրույցի ընթացքում նա ընդգծել է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հետ ապագայում ներգրավվածության կարևորությունը։
«Մենք քննարկել ենք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, համագործակցությունը, ներառյալ կապը և էներգետիկան։ Մենք նաև բովանդակալից քննարկում ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ես ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը՝ հանուն կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման», – ասել է Շառլ Միշելը։
Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 93 տոկոսի հաշվարկից հետո Իլհամ Ալիեւը ձայների 92 տոկոսով առաջատարն է։