Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև տարեվերջ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիության խորհուրդը պետք է որոշում կայացնի Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը սկսելու մասին մինչև 2023 թվականի վերջը։

Այս մասին Մոլդովա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահը։

«Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ հաջորդ զեկույցը, որը վերաբերում է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին։ Ցանկանում եմ հաստատել, որ մտադիր եմ այս հարցը բարձրացնել Եվրոպական խորհրդի առջև մինչև տարեվերջ։ Սա նշանակում է, որ մինչև տարեվերջ Խորհուրդը պետք է որոշում կայացնի այդ երկրների հետ անդամակցության բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սա կլինի քաղաքական որոշում՝ հաշվի առնելով այն զեկույցը, որը պատրաստելու է Եվրահանձնաժողովը։ Ես անկեղծորեն հուսով եմ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի դրական որոշում ընդունել»,- ասել է Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին առաջընթացը շոշափելի և դրական արդյունքներ կբերի Մոլդովայի քաղաքացիներին։

«Մոլդովան գնալով ավելի է դառնում թշնամական ռուսական հետախուզության թիրախը։ Վերջին ամիսներին Ռուսաստանը և նրա վստահված անձինք ավելի ու ավելի են փորձում ապակայունացնել ձեր երկիրը՝ օգտագործելով էներգիա, կիբեր հարձակումներ, բողոքի ցույցեր կազմակերպելով և այլ դիվերսիոն գործողություններ: Մենք դատապարտում ենք ապակայունացման այս փորձերը»,- ասել է Շառլ Միշելը։

Միշելը նաև կոչ է արել Մոլդովայի իշխանություններին շարունակել բարեփոխումները։ Մասնավորապես, նա նշեց դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետական ​​ինստիտուտների ապաքաղաքականացումը։

Բացի այդ, Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը ամռանը Մոլդովային կներկայացնի ֆինանսական աջակցության փաթեթը։ Նրա խոսքով, սա «էական ու ծանրակշիռ» օգնություն կլինի։