Շառլ Միշելը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով ժամանել է Բաքու՝ մասնակցելու կլիմայի փոփոխության համաժողովին, հանդիպել է Իլհամ Ալիևին։
Ինչպես գրում է Շառլ Միշելը սոցցանցում, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։
«Մենք անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին։ Եվ այն բանից հետո, երբ Բուդապեշտում բանակցություններ վարեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այժմ նախագահ Ալիևի հետ քննարկեցի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացը։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ամուր, խաղաղ և բարգավաճ Կովկասի հասնելու բոլոր ջանքերին»,- սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։