Շառլ Միշելը ասում է, որ ԵՄ-ն բավական ժամանակ և տարբերակներ ունի՝ ընտրելու իրեն փոխարինողին և խուսափելու Վիկտոր Օրբանից
Եվրախորհրդի նախագահի խոսքով՝ Եվրամիությունը բավական ժամանակ և տարբերակներ ունի՝ ընտրելու իրեն փոխարինողին և «խուսափելու Վիկտոր Օրբանից»։
«Եթե կա քաղաքական կամք, ապա Վիկտոր Օրբանից խուսափելու շատ գործիքներ կան: Ուզում եմ պարզ լինի, որ ամեն դեպքում, իմ փոխարինման մասին որոշումը պետք է կայացվեր հունիսին, իսկ խորհրդարանի որոշումը կլինի հուլիսին։ Ուստի խորհրդի համար հեշտ է որոշում կայացնել, կանխատեսել, որ իմ փոխարինողը կզբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է Շառլ Միշելը։
Շառլ Միշելը ցանկություն է հայտնել մասնակցել շաբաթ օրը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին, ինչի պատճառով նոյեմբերի փոխարեն ստիպված կլինի վաղաժամկետ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Ռոտացիոն համակարգի շնորհիվ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրամիության խորհրդի նախագահությունը փոխանցվում է Հունգարիային։ Այն դեպքում, երբ Խորհրդին չհաջողվի փոխարինող ընտրել Շառլ Միշելին, նիստերը կղեկավարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով կտրականապես դեմ է Ուկրաինային աջակցելու ԵՄ նախաձեռնություններին։