Շառլ Միշել. Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները
Շառլ Միշել. Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները

Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները,- «Twitter»-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ինչպես գրում է Միշելը, Եվրամիության խորհուրդը Վրաստանին տվել է թեկնածուի կարգավիճակ, Եվրամիությունը բանակցություններ կսկսի Բոսնիա-Հերցեգովինայի հետ։

«Եվրոպական խորհուրդը Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում է կայացրել։ Եվրամիության խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ, և ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա- Հերցեգովինայի հետ, երբ այն բավարարի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ մակարդակը, և հանձնաժողով է հրավիրել՝ մինչև մարտ պատրաստել զեկույց՝ նման որոշում կայացնելու նպատակով: Հույսի վառ ազդանշան իրենց ժողովրդի և մեր մայրցամաքի համար»,- գրում է Շառլ Միշելը։