Շառլ Միշել. Եվրոպական խորհրդի նախագահ երկիրը Եվրամիության անունից Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու մանդատ չունի
«Եվրոպական խորհուրդը նախագահող երկիրը Եվրամիության անունից Ռուսաստանի հետ շփվելու մանդատ չունի»,- սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրախորհրդի դիրքորոշումը հստակ է՝ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Ուկրաինան՝ զոհ ։ Ուկրաինայի մասին քննարկում չի կարող լինել առանց Ուկրաինայի»,- գրում է Միշելը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վաղը Մոսկվա կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրա հետ Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի նաև Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։