Շառլ Միշել. Ես Սալոմե Զուրաբիշվիլիին հաստատեցի, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի եվրոպական ուղուն, ես ողջունեցի նախագահի դերը վրաց ժողովրդի նկրտումներն առաջ մղելու գործում
Շառլ Միշել. Ես Սալոմե Զուրաբիշվիլիին հաստատեցի, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի եվրոպական ուղուն, ես ողջունեցի նախագահի դերը վրաց ժողովրդի նկրտումներն առաջ մղելու գործում

Ես հաստատել եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի եվրոպական ուղուն,- այս մասին սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նրա խոսքով, ինքը ողջունել է նաեւ նախագահի դերը վրաց ժողովրդի նկրտումներն առաջ մղելու գործում։

«Եվրոպական խորհրդի որոշումը՝ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ, պատմական է։ Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը։ Բարեփոխումների առումով առաջընթացը մնում է վճռորոշ»,- գրում է Շառլ Միշելը։