Շառլ Միշել. ԵՄ-ն օգտագործում է «դեղին քարտ» կամ «կարմիր քարտ» բառերը, դա նվաստացուցիչ է, տպավորություն է ստեղծվում, որ մենք և՛ խաղացող ենք, և՛ մրցավար
Շառլ Միշել. ԵՄ-ն օգտագործում է «դեղին քարտ» կամ «կարմիր քարտ» բառերը, դա նվաստացուցիչ է, տպավորություն է ստեղծվում, որ մենք և՛ խաղացող ենք, և՛ մրցավար

Չափորոշիչների խախտումների մասին խոսելիս Եվրամիությունն օգտագործում է «դեղին քարտ» կամ «կարմիր քարտ» բառերը,- «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնակատար Շառլ Միշելը։

Ըստ Շառլ Միշելի՝ այս խոսքերը նվաստացուցիչ են:

«ԵՄ մոտեցումը առևտրային գործընկերներին պարտադրելու իր չափանիշներն ու կանոնակարգերը, ինչպիսիք են ձկնորսության կանոնները, հաճախ նվաստացուցիչ է: ԵՄ-ն օգտագործում է «դեղին քարտ» կամ «կարմիր քարտ» բառերը ստանդարտների խախտումների մասին խոսելիս։ Այն բառերը, որոնք մենք օգտագործում ենք, իսկապես նվաստացուցիչ են, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ մենք և՛ խաղացողներ ենք, և՛ մրցավարներ խաղադաշտում»,- ասել է Շառլ Միշելը։