Շառլ Միշել. ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի հետ իր ապագա գործընկերության ամրապնդմանը
Շառլ Միշել. ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի հետ իր ապագա գործընկերության ամրապնդմանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Twitter»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ այսօր կայացած հանդիպման մասին։

«Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել եմ Եվրամիության լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի հետ ապագա գործընկերության ամրապնդմանը:

Ես կարծիք եմ հայտնել, որ ժողովրդավարացման և օրենքի գերակայության գործընթացում բարեփոխումներն անհրաժեշտ են ինչպես երբեք»,- գրել է Շառլ Միշելը սոցցանցում։