Շառլ Միշել - Եկեք դադարեցնենք թթվածնի մատակարարումը ռուսական ռազմական մեքենային
Շառլ Միշել - Եկեք դադարեցնենք թթվածնի մատակարարումը ռուսական ռազմական մեքենային

«Եկեք դադարենք թթվածին մատակարարել ռուսական ռազմական մեքենային»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գերմանիայում G7-ի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Ուկրաինայում ռուսական պատերազմը վտանգի տակ դրեց ողջ աշխարհը։

Միաժամանակ Միշելը հայտարարում է, որ Մեծ յոթնյակը և Եվրամիությունը միասնական են, նրանց աջակցությունն Ուկրաինային՝ անսասան ։

Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ֆինանսական, հումանիտար և քաղաքական աջակցություն ցուցաբերել Կիևին և օգնել Ուկրաինային վերականգնել երկիրը։ Նա խոսել է նաև Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

«Ուկրաինայի պատերազմը կվերափոխի նաև ԵՄ-ն։ Ընդամենը մի քանի օր առաջ վերջին գագաթնաժողովում մենք պայմանավորվեցինք Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել, և մենք պատրաստ ենք նաև Բոսնիային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ բարեփոխումների ավարտին անմիջապես հետո։ Սա պատմական պահ է Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի համար։ Մենք G7 երկրների հետ կիսում ենք ընդհանուր նպատակներ՝ դադարեցնել թթվածնի մատակարարումը ռուսական ռազմական մեքենային, ինչպես նաև հոգ տանել մեր և մեր գործընկերների տնտեսության մասին։ ԵՄ-ն երկար ժամանակ կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պաշտպանելու մեր ժողովրդավարական արժեքները», – ասել է Շառլ Միշելը։