Շառլ Միշել. Վրաստանի ապագայի վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն վրաց ժողովուրդը
Շառլ Միշել. Վրաստանի ապագայի վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն վրաց ժողովուրդը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Բրյուսելում կայացած հանդիպման մասին։

Ինչպես նշում է Միշելը, Զուրաբիշվիլիի հետ հանդիպումը կայացել է Վրաստանի համար վճռորոշ պահին։

«Հանդիպում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Վրաստանի համար վճռորոշ պահին. Որպես թեկնածու երկիր՝ Վրաստանը պետք է խորացնի իր բարեփոխումները՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներին համապատասխան։ Բարեփոխումները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները ԵՄ-ի ուղու հիմքն են։ Վրաստանի ապագայի վերաբերյալ որոշումը կարող է կայացնել միայն վրացի ժողովուրդը Վրաստանում»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։