Շառլ Միշել. Վրաց ժողովուրդը հստակ ընտրել է իր ապագան Եվրամիությունում, մենք ամեն ինչ կանենք՝ աջակցելու նրանց հավակնություններին, ես Վրաստանը կավելացնեմ Եվրոպական խորհրդի նիստի օրակարգում
Շառլ Միշել. Վրաց ժողովուրդը հստակ ընտրել է իր ապագան Եվրամիությունում, մենք ամեն ինչ կանենք՝ աջակցելու նրանց հավակնություններին, ես Վրաստանը կավելացնեմ Եվրոպական խորհրդի նիստի օրակարգում

Վրաց ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան Եվրամիությունում, և մենք կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրանց հավակնություններին։ Այդ իսկ պատճառով Եվրախորհրդի օրակարգում կավելացնեմ Վրաստանը,- սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին՝ հաշվի առնելով, որ Վրաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի և կիրականացնի անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ։ Թափանցիկության օրենքի ընդունումը խորհրդարանում հետընթաց է և Վրաստանին ավելի է հեռացնում Եվրամիություն տանող ճանապարհից։ Վրաց ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան Եվրամիությունում, և մենք կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրանց հավակնություններին։ Ուստի Վրաստանի հարցը կավելացնեմ Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում»,- ասում է Շառլ Միշելը։