Շառլ Միշել. Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ ժեստը, առաջին քայլը՝ դեպի վստահության վերականգնում
Շառլ Միշել. Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ ժեստը, առաջին քայլը՝ դեպի վստահության վերականգնում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության վերականգնմանն ուղղված առաջին քայլը:

«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ ժեստը՝ ձերբակալվածներին ազատ արձակելը և ականապատ տարածքները նշելը:

Առաջին քայլը՝ դեպի վստահության վերականգնում: ԵՄ-ն աջակցում է այս գործընթացին և շարունակում առաջարկել աջակցություն՝ առաջընթացն ուժեղացնելու համար», – գրել է Շառլ Միշելը «Facebook»-ում:

Վրաստանի վարչապետի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների: