Շառլ Միշել .Ուրախ եմ ողջունել զգալի բեկում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում
Ուրախ եմ ողջունել զգալի բեկում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում,- սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ինչպես նշում է Միշելը, կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը Բրյուսելի հիմնական նպատակն էր։
«Ուրախ եմ ողջունել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում զգալի առաջընթացը, քանի որ նրանք համատեղ հայտարարություն են տարածել։ Ես ողջունում եմ ձերբակալվածների ազատ արձակումը և աննախադեպ քաղաքական երկխոսության սկիզբը։
Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը Բրյուսելի հիմնական նպատակն էր։ Այս առաջընթացն այսօր առանցքային քայլ է։
Հիմա ես առաջնորդներին կոչ եմ անում շուտափույթ կնքել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը»,- գրում է Շառլ Միշելը։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։