Շառլ Միշել. Ուզում եմ շնորհավորել Պուտինին ընտրություններում համոզիչ «հաղթանակի» համար, ոչ ընդդիմություն, ոչ ազատություն, ոչ ընտրություն
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորում է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի ընթացիկ նախագահական ընտրություններում «հաղթանակի» կապակցությամբ։
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկած ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ոչ ընդդիմություն, ոչ ազատություն, ոչ ընտրություն»,- գրել է Շառլ Միշելը սոցցանցում։
Ռուսաստանում նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը սկսվել է այսօր, կտևի երեք օր։