Շառլ Միշել. Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը նշեցի, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, ինչպես երբեք
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրում է Վրաստանի վարչապետի հետ զրույցի մասին: Նրա խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիի հետ զրուցելիս նա ընդգծել է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, ինչպես երբեք:
«Ես վարչապետ Ղարիբաշվիլիի հետ շեշտեցի, որ բարեփոխումներ են անհրաժեշտ, ինչպես երբեք: Մոտենում է մակրոֆինանսական օգնության հատկացման ժամկետը և ժամանակն է, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը պայմանավորվածություններին և, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին»,- գրել է Շառլ Միշելը: