Շառլ Միշել. Սարսափելի լուրեր են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն
Շառլ Միշել. Սարսափելի լուրեր են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից, Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։

Այս մասին Միշելը գրում է «Twitter»-ի իր էջում։

«Այսօր կործանարար լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի հնարավոր դառնա իրական երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Միշելը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։

Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ չունի։ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։