Շառլ Միշել. Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանության և անցնենք «պատերազմի տնտեսության» ռեժիմին, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվենք պատերազմի

10:10, 19.03.2024

Եթե ​​մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը եւ անցնի «պատերազմական տնտեսության»։

«Եթե մենք ճիշտ պատասխան չստանանք ԵՄ-ից և բավարար աջակցություն չցուցաբերենք Ուկրաինային, որպեսզի կանգնեցնի Ռուսաստանին, մենք հաջորդը կլինենք: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանությանը և անցնենք «պատերազմական տնտեսության» ռեժիմին։ Եթե ​​մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»,- ասել է Միշելը։

Նմանատիպ