Շառլ Միշել. Մենք պատրաստ ենք Բոսնիային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ բարեփոխումներն ավարտվեն

17:42, 26.06.2022

«Մենք պատրաստ ենք Բոսնիային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ բարեփոխումներն իրականացվեն», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գերմանիայում G7-ի գագաթնաժողովին ընդառաջ մամուլի ասուլիսում։

Նա խոսել է նաև Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

«Ուկրաինայի պատերազմը կվերափոխի նաև ԵՄ-ն։ Ընդամենը մի քանի օր առաջ վերջին գագաթնաժողովում մենք պայմանավորվեցինք Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել, և մենք պատրաստ ենք նաև Բոսնիային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ բարեփոխումների ավարտին անմիջապես հետո։ Սա պատմական պահ է Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի համար»,- ասել է Միշելը։

Նմանատիպ