Շառլ Միշել - Մենք ողջունում ենք Վրաստանի վերջին քայլերը, կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրա ջանքերին, բայց շատ բան կախված կլինի նաև Վրաստանից
Շառլ Միշել - Մենք ողջունում ենք Վրաստանի վերջին քայլերը, կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրա ջանքերին, բայց շատ բան կախված կլինի նաև Վրաստանից

Մենք ողջունում ենք Վրաստանի վերջին քայլերը և ամեն ինչ անելու ենք Վրաստանի ջանքերին աջակցելու համար, բայց կտեսնենք, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի զեկույցը»,- նախքան ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նիստի մեկնարկը լրագրողներին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը ընդլայնման մասին զեկույցը կհրապարակի այս տարվա ամառվանից հետո, իսկ նշված զեկույցի հիման վրա տարեվերջին՝ հավանաբար դեկտեմբերին, Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։

«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք ողջունում ենք Վրաստանի վերջին քայլերը և կանենք ամեն ինչ՝ աջակցելու Վրաստանի ջանքերին, բայց մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի զեկույցը ամառվանից հետո»։ Շատ բան կախված կլինի Վրաստանից, հանձնարարականների կատարումը կլինի գլխավորը, որպեսզի Եվրախորհուրդը տարեվերջին Վրաստանի վերաբերյալ որոշում կայացնի»,- ասել է Շառլ Միշելը։