Շառլ Միշել. Մենք դատապարտում ենք հարձակումները Իսրայելի, նրա ժողովրդի դեմ, իմ մտքերը բոլոր զոհերի հետ են, ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Իսրայելին
Մենք դատապարտում ենք այսօր առավոտյան Իսրայելի և նրա ժողովրդի դեմ անխտիր ահաբեկչական և բռնի հարձակումները,- սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Շառլ Միշելը համերաշխություն է հայտնում Իսրայելին:
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Իսրայելի և նրա ժողովրդի դեմ անխտիր ահաբեկչական և բռնի հարձակումները, որոնք իրականացվում են անմեղ քաղաքացիների դեմ։ Իմ մտքերը բոլոր զոհերի հետ են։ Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս սարսափելի պահին»,- գրում է Շառլ Միշելը։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։