Շառլ Միշել. Կեցցե' Վրաստանը
Շառլ Միշել. Կեցցե' Վրաստանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում հայտարարություն է տարածում:

«Համաձայնագիր Վրաստանում: Կեցցե’ Վրաստանը: Ես շնորհավորում եմ քաղաքական առաջնորդներին այս ճգնաժամը հաղթահարելու մասին համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ: Դուք առաջին հերթին դնում եք ժողովրդի շահերը և հնարավորություն եք տալիս հաղթել ժողովրդավարությանը: Շնորհակալություն նախագահ Զուրաբիշվիլիին և բոլոր կողմերին», – «Twitter»-ում գրել է Շառլ Միշելը:

Օրբելիանի պալատում ընթանում է Շառլ Միշելի կողմից կողմերին ներկայացրած «Վրաստանի զարգացման ուղի» փաստաթղթի ստորագրման արարողությունը: Շառլ Միշելը առցանց մասնակցում է ստորագրման արարողությանը: