Շառլ Միշել. Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին
Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին,- «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում էր Ղարաբաղում ունենալ զինվորներ՝ երաշխավորելու խաղաղության և անվտանգության համաձայնագիրը, բայց մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունը սկսվել է առանց այդ տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի կողմից նվազագույն արձագանքի», – ասաց Միշելը։
Ինչպես նշել է Միշելը, ինքը չափազանց հիասթափված է Ադրբեջանի որոշումից, որը նա խստորեն արտահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Այժմ Ադրբեջանին մնում է բարի կամք դրսևորել՝ միանալու գործընթացին՝ հարգելով Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայերի իրավունքները և անվտանգությունը», – ասել է Միշելը, նշելով, որ Ադրբեջանը մնում է Եվրամիության գործընկերը։