Շառլ Միշել. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը հստակ ազդանշան է Կրեմլին, որ նրանք, ովքեր հավատում են ազատությանը և ՄԱԿ-ի կանոնադրությանը, կշարունակեն աջակցել Ուկրաինային
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին օրենքի նախագծի ընդունմանը։
Շառլ Միշելը ողջունում է որոշումը և ասում, որ դա հստակ ուղերձ է Կրեմլին։
«Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ հաստատել Ուկրաինային վաղուց ուշացած, վճռորոշ 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը: Սա հստակ ուղերձ է Կրեմլին՝ նրանք, ովքեր հավատում են ազատությանը և ՄԱԿ-ի կանոնադրությանը, կշարունակեն աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին»,- գրել է Շառլ Միշելը սոցցանցում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 60,8 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հատկացմանը։
Սենատը հավանաբար կքննարկի օրինագիծը հաջորդ շաբաթ և կուղարկի ԱՄՆ նախագահին՝ ստորագրելու համար: