Շանհայում ավտոմեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ
Շանհայում ավտոմեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ

Շանհայում ավտոմեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ, տուժել է 18 մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական ղեկավարության հայտարարությունը:

Նշվում է, որ ավտոմեքենան բռնկվել է, սակայն կրակը մարվել է, քննություն է կատարվում: Պատահարի պատճառները պարզվում են: