Շանհայից Թբիլիսի առաջին ուղիղ չվերթը կժամանի այսօր
Վրացի զբոսաշրջիկները կկարողանան ուղիղ չվերթով այցելել Չինաստանի գլխավոր ֆինանսական, տեխնոլոգիական և զբոսաշրջային քաղաք։ Շանհայից Թբիլիսի առաջին չվերթը կժամանի այսօր։
Կանոնավոր ավիաչվերթների նշանակման վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ չինական «China Eastern Airlines» ավիաընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ։
Չինական խոշորագույն ավիաընկերություններից մեկը դեպի Թբիլիսի չվերթներ կիրականացնի շաբաթական երեք անգամ։