Շանհայի սուպերմարկետներից մեկում հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել
Շանհայի «Walmart» սուպերմարկետում դանակով հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Չինաստանի ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում 37 տղամարդ է ձերբակալվել։
Տեղում մոբիլիզացվել են տասնյակ հատուկջոկատայիններ ու փրկարարներ։ Առևտրի կենտրոնից մարդկանց տարհանել են։
Իրավապահների տվյալներով՝ երեք վիրավորներ ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել են։
Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։