Շանայ Բրուքի սպանությունը բացահայտելու նպատակով, միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում անց են կացվել տարբեր միջոցառումներ.
Շանայ Բրուքի սպանությունը բացահայտելու նպատակով, միջազգային ոստիկանական համագործակցության շրջանակներում անց են կացվել տարբեր միջոցառումներ.

Շանայ Բրուքի սպանության վայրից հայտնաբերված, ենթադրյալ հանցագործի կենսաբանական ուսումնասիրություններն, ԴՆԹ-ի բազաներում համեմատության նպատակով ուղարկվել են Ինտերպոլի 194 անդամ երկրներ,- այս մասին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Կախա Մուրադաշվիլին։

Ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարվեց, որ գերատեսչությունը բացահայտել է Ավստրալիայի քաղաքացու ՝ Շանայ Բրուքի կանխամտածված սպանության փաստը ՝ մեկ անձի ձերբակալությամբ:

«Միջազգային ոստիկանական համագործակցության և իրավական աջակցության շրջանակներում ձեռնարկվեցին տարբեր միջոցառումներ։

Մասնավորապես, ԱՄՆ -ում Շանայ Բրուքի ընկերոջը, որի հետ Շանայ Բրուքը շփվել էր մահից առաջ, հարցաքննվել է սոցիալական ցանցերի միջոցով:

Բացի այդ, Շանայ Բրուքի սպանության վայրից հայտնաբերված, ենթադրյալ հանցագործի կենսաբանական ուսումնասիրություններն, ԴՆԹ-ի բազաներում համեմատության նպատակով ուղարկվել են Ինտերպոլի 194 անդամ երկրներ», – ասել է Կախա Մուրադաշվիլին: