Շալվա Շավգուլիձեի և Լադո Կախիձեի բանավեճը Վրաստանի Առաջին ալիքով անցկացվելու է հունիսի 6-ին, 22:00-ին
Շալվա Շավգուլիձեի և Լադո Կախիձեի բանավեճը Վրաստանի Առաջին ալիքով անցկացվելու է հունիսի 6-ին, 22:00-ին

Մթածմինդայի ընտրատարածքում միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Շալվա Շավգուլիձեն և Լադո Կախիձեն բանավեճին մասնակցելու վերաբերյալ համաձայնել են Վրաստանի Առաջին ալիքի առաջարկին:

Համապատասխանաբար, Վրաստանի Առաջին ալիքի եթերում բանավեճը նախատեսված է հունիսի 6-ին, 22:00-ին՝ միջազգային մամուլում հաստատված ձևաչափով: Մասնակից կողմերը կունենան հավասար հնարավորություն, ընտրողին ծանոթացնել սեփական տեսլականի հետ, պատասխանել հաղորդավարի և միմյանց հարցերին:

Վրաստանի Առաջին ալիքը խորհրդարանի միջանկյալ ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին բանավեճին մասնակցելու առաջարկ է արել հասարակության հետաքրքրությունից ելնելով: