Շալվա Պապուաշվիլին տեսակցել է Իաշվիլիի կլինիկայի օնկոհեմատոլոգիական կենտրոնի պացիենտ երեխաներին
Շալվա Պապուաշվիլին այցելել է Իաշվիլիի անվան մանկական կլինիկայում գտնվող հիվանդներին և Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորել երեխաների Սուրբ Ծնունդն ու Ամանորը։
Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն՝ Պապուաշվիլին խորհրդարանի փոխնախագահներ Գիա Վոլսկու, Դավիթ Սերգեենկոյի, Լևան Իոսելիանիի և պատգամավոր Իրմա Զավրադաշվիլիի հետ միասին Ամանորի նվերներ է տվել երեխաներին։
Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ երեխաների հետ շփվելն ու նրանց աջակցություն ցուցաբերելը շատ զգացմունքային է:
Խորհրդարանի նախագահն ու պատգամավորները ստուգել են նաեւ կլինիկայում ենթակառուցվածքային աշխատանքները։
Փոխխոսնակ Լևան Իոսելիանիի խոսքով, կարևոր է, որ պետությունը ավելի շատ ներդրումներ կատարի երեխաների առողջության պահպանման ուղղությամբ։
«Շատ կարեւոր եւ միաժամանակ հուզիչ է շփվել այս երեխաների հետ։ Ուրախ եմ, որ այս հիվանդանոցում բուժման արդյունքները լավագույններից են։ Շատ կարևոր է, որ պետությունն էլ ավելի շատ ներդրումներ կատարի բժշկության, երեխաների բուժման մեջ, որպեսզի գա ժամանակ, երբ մեր քաղաքացիները չգնան այլ երկրներ բուժման»,- ասաց Լևան Յոսելիանին։
Իրմա Զավրադաշվիլիի խոսքով՝ շատ կարևոր է, որ կլինիկան նոր ենթակառուցվածքներ պատրաստի երեխաների համար։
«Այս միջոցառումն իր բովանդակությամբ շատ կարևոր էր, քանի որ ինձ համար դժվար է որպես կին, մայր, բժիշկ, բայց երեխաներն այնքան ուրախ էին, մենք էլ էինք ուրախ։ Կլինիկան նոր ենթակառուցվածք է պատրաստում երեխաների համար, սա շատ լավ է, քանի որ այս կլինիկայի ողջ հզորությունը շատ կարևոր է երկրի համար»,- ասաց Իրմա Զավրադաշվիլին։
Ինչպես նշեց Իվանե Չխաիձեն, Իաշվիլիի կլինիկայում արդեն ավանդույթ է դարձել, որ խորհրդարանի նախագահը ամեն տարի շնորհավորում է ուռուցքաբանության եւ արյունաբանության բաժանմունքի հիվանդների Ամանորը։
Իաշվիլի կլինիկայի օնկոհեմատոլոգիական բաժանմունքում այս պահին բուժում է անցնում 20 երեխա։