Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Սլովակիայի նորանշանակ դեսպանի հետ
Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Սլովակիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մատուս Բուշովսկու հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։

Նրանց հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Մատուշ Բուշովսկուն դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։

«Կողմերը դրական են գնահատել Վրաստանի և Սլովակիայի միջև համագործակցության դինամիկան, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերը։

Հանդիպմանը շոշափվել են վրաց-սլովակյան երկկողմ հարաբերություններին, Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացին, այս առումով Վրաստանի ակնկալիքներին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Դեսպանը նշել է, որ Սլովակիան աջակցում է Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վրաստանին բոլոր անհրաժեշտ ուղղություններով»,- նշել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։