Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Միասնության օրվա առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է ուկրաինացի ժողովրդին Միասնության օրվա առթիվ։
Նա խաղաղություն և քաջալերություն է մաղթել ուկրաինացիներին։
«Գիտեք, որ փետրվարի 14-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով փետրվարի 16-ը հայտարարվել է Ուկրաինայի միասնության օր։ Ուզում եմ շնորհավորել ուկրաինացի ժողովրդին, մեր քույրերին ու եղբայրներին Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ՝ Ուկրաինայի համար այս դժվարին ժամանակահատվածում։
Այսօր Ուկրաինայի դեսպանատանը տեղի կունենա նաև Ուկրաինայի դրոշի բարձրացման արարողությունը, որին ներկա կլինի խորհրդարանի փոխխոսնակը և վրաց-ուկրաինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արչիլ Թալակվաձեն։ Ուզում եմ խաղաղություն և քաջալերություն մաղթել ուկրաինացի ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում բյուրոյի նիստի սկզբում։