Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է տասներկուերորդ դասարանի աշակերտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ. Մեր պարտականությունն է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի դուք լիովին տիրապետեք ձեր ընտրած մասնագիտությանը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է տասներկուերորդ դասարանի աշակերտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Ինչպես գրում է Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, այս օրն ամենանշանավոր ու հիշարժան օրերից է։
«Սիրելի տասներկուերորդ դասարանցիներ, շնորհավորում եմ դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Այսօր մեր դպրոցներում հնչեց «վերջին զանգը»։ Այս օրը ամենաուշագրավ ու հիշարժան օրերից է, որից հետո նոր փուլ է սկսվում։ Մեր պարտականությունն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դուք լիովին տիրապետեք ձեր ընտրած մասնագիտությանը, իսկ դուք՝ ձեր իսկ գիտելիքներով ապահովեք մեր երկրի ավելի լավ վաղվա օրը։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություն»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։