Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Լիտվային՝ պետության վերականգնման օրվա առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Լիտվային՝ պետության վերականգնման օրվա առթիվ։
Այդ մասին խորհրդարանի նախագահը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում։
«Հարգելի լիտվացի բարեկամներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Լիտվայի պետության վերականգնման 104-րդ տարեդարձի կապակցությամբ։ Եղեք ուժեղ և տոկուն: Մենք հպարտ ենք Վրաստան-Լիտվա գործընկերությամբ։ Շնորհավորում եմ»,- «Twitter»-ում գրել է Շալվա Պապուաշվիլին։