Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Հայ համաքաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։
«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ։ Դարեր շարունակ մենք բոլորս միասին պայքարել և աշխատել ենք մեր հայրենիքի ավելի լավ ապագայի համար։ Ես կիսում եմ ձեզ հետ այսօրվա ուրախությունը:
Վրաստանի խորհրդարանի անունից Հայ եկեղեցու հավատացյալներին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և երկարակեցություն»,- ասված է Շալվա Պապուաշվիլիի շնորհավորական տեքստում։