Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Ադրբեջանին՝ Անկախության օրվա առթիվ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Ադրբեջանին՝ Անկախության օրվա առթիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Ադրբեջանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Պապուաշվիլին «Twitter»-ում դիմել է իր ադրբեջանցի գործընկերոջը.

«Շնորհավորում եմ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։ Հարգելի նախագահ, 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկախության հռչակումը նոր թափ հաղորդեց երկրի առաջընթացին և վերելքին։ Թող մեր կապերը՝ հանուն մեր եղբայրական ազգերի ավելի լավ ապագայի, ավելի ամրապնդվեն հաջորդ տասնամյակների ընթացքում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին «Twitter»-ում։