Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի Ռադայի նախագահին և Մոլդովայի խորհրդարանի նախագահին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի Ռադայի նախագահին և Մոլդովայի խորհրդարանի նախագահին՝ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին և Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված որոշման կապակցությամբ՝ Եվրամիությանը միանալու բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Ինչպես նշում է խորհրդարանի նախագահը, բանակցություններ սկսելու որոշումը կարևոր և առաջընթաց քայլ է Եվրամիության հետ սերտ գործընկերության ճանապարհին։

«Ես շնորհավորում եմ իմ գործընկերներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի որոշման կապակցությամբ։ Սա կարեւոր առաջընթաց քայլ է Եվրամիության հետ սերտ գործընկերության ճանապարհին։ Ուժը միասնության մեջ է»,- գրում է Շալվա Պապուաշվիլին սոցցանցում։