Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոֆին՝ Ազգային տոնի առթիվ

16:24, 29.10.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոֆին՝ ազգային տոնի առթիվ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրում է Շալվա Պապուաշվիլին։

«99 տարի առաջ Թուրքիան հայտարարեց հանրապետության հիմնադրման մասին եւ սկսեց կառուցել ժամանակակից, ուժեղ պետություն։ Շնորհավորում եմ Մուստաֆա Շենթոֆին այս պատմական օրվա կապակցությամբ և անկեղծորեն մաղթում խաղաղություն և բարգավաճում ձեզ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամներին և Թուրքիայի եղբայրական ժողովրդին»,- գրել է Պապուաշվիլին։

Նմանատիպ