Շալվա Պապուաշվիլին պատրիարքարանում հանդիպել է Իլիա Երկրորդի հետ
Շալվա Պապուաշվիլին պատրիարքարանում հանդիպել է Իլիա Երկրորդի հետ

Կաթողիկոս-Պատրիարքը օրհնել է խորհրդարանի նորընտիր նախագահին, այս մասին հայտնում է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը։

«Այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա երկրորդը օրհնել ու սրբապատկեր է նվիրել Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահին:

Խորհրդարանի նախագահը պատրիարքի մոտ է գնացել կնոջ և աղջկա հետ միասին»,- ասում են պատրիարքարանում: